Միջոցառումներ
Հայաստանն առանց ծխախոտի
Մեր ընթերցողի ուշադրությանն ենք ուզում ներկայացնել մի կառույց, որը կարողացել է միավորել տարբեր բնագավառներում աշխատանքային գործունեություն ծավալած կազմակերպություններին։
Խոսքը վերաբերում է «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքին։ Այն առանց ծխախոտի ապրելակերպի խթանմամբ հետաքրքըրված հասարակական կազմակերպությունների (ՀԿ) կամավոր միավորում է։ Դաշինքը ստեղծվել է 2004 թ. հունիսի 11-ին 15 հիմնադիր հասարակական կազմակերպությունների կողմից։ 2004 թ. «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքը հանդիսանում է Միջազգային շրջանակային կոնվենցիայի ալյանսի (Framework Convention Alliance) անդամ։ Այժմ դաշինքին անդամակցում են 28 անդամ կազմակերպություն։ Դաշինքի հիմնական առաքելությունն է նպաստել Հայաստանի ազգաբնակչության առողջության բարելավմանը` ծխախոտամոլության համաճարակի վերահսկման և առողջ ապրելակերպի խթանման միջոցով։
Դաշինքն իր կարճատև, բայց խիստ արդյունավետ գործունեության տարիներին գրանցել է լուրջ հաջողություններ։ Մասնավորապես, դաշինքի անմիջական մասնակցությամբ 2004 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանը 40 այլ երկրների շարքում (առաջինը ԱՊՀ երկրներից) վավերացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան։ Կարճ ժամանակ անց դաշինքը նախաձեռնեց կոնվենցիայի հայալեզու տարբերակի տպագրությունը, որը հետագայում բաժանվեց Ազգային ժողովի պատգամավորներին։ 2004 թ. դեկտեմբերի 24-ին ընդունվեց նաև «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը։ Մեծապես նպաստելով հակածխախոտային օրենսդրական դաշտի ձևավորմանը` դաշինքը ձեռնամուխ եղավ բազմաթիվ և բազմապիսի միջոցառումների ու ծրագրերի իրականացմանը։ Անցած 4 տարիներից յուրաքանչյուրի ընթացքում դաշինքի անդամ կազմակերպությունների կողմից իրականացված հակածխախոտային ծրագրերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը։ Դաշինքն ակտիվորեն համագործակցում է ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ ՀՀ պատկան մարմինների հետ` մշտապես իր գործունեությամբ նպաստելով մերերկրում ծխախոտամոլության մակարդակի նվազմանը, կանխարգելմանը, ինչպես նաև չծխող մարդկանց իրավունքների պաշտպանությանը։ Կարծում ենք` դաշինքը առաջիկա տարիներին ավելի կընդլայնվի` ներգրավելով նորանոր կազմակերպություններ, և ի վերջո կնպաստի ծխախոտամոլության համաճարակի հաղթահարմանը մեր երկրում։

«Հայաստանն առանց ծխախոտի»հասարակական դաշինքին անդամակցում են հետևյալ հասարակական կազմակերպությունները`
«Առողջապահական կրթության ասոցիացիա»
«Բաց բժշկական ակումբ»
«Բարեկեցություն և առողջություն»
«Բնապահպանական ուսումնասիրությունների կենտրոն»
«Գորիսի երիտասարդական միություն»
«Գրեյթմեդ»
«Երեխաների առողջության պահպանման ասոցիացիա»
«Զարգացման հիմունքներ»
«Լեռնեցիների առողջ սերունդ»
«Կանանց առողջության պահպանմանասոցիացիա»
«Հաղարծին»
«Հայաստանի ամերիկյան համալսարան հ
իմնադրամ»
«Հայկական բժշկական ասոցիացիա»
«Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիա»
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի»
«Հայ կանանց միջազգային միություն հայաստանյանբաժանմունք»
«Հայկական սրտաբանական ասոցիացիա»
«Հանրային առողջության հայկականմիավորում»
«Համայնքային զարգացման ու սոցիալական աջակցության կենտրոն»
«Հասարակական առողջապահությանհայկական ասոցիացիա»
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»
«Մարդիկ հանուն առողջ ապրելակերպի»
«Մարդու առողջություն հիմնադրամ»
«Մեղվիկ»
«Սյունյաց տիկնայք»
«Վերելք» միավորված կանանց խորհուրդ»
«Վերլուծություն, հետազոտություն և պլանավորում Հայաստանի համար»
«Վստահության դռներ»
20.07.2008 Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
27.12.2022
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
26.03.2018
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
19.03.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYAwKgw7' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ